Հունվարի 2-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-ին մասում» աղջիկ են դանակահարել, իսկ նրա «Նիսան Մարչ» ավտոմեքենան տարել են:
Ժամը 20.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի կին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հունվարի 3-ին, ավտոմեքենան հայտնաբերվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շահումյան 14-րդ փողոցի 1-ին նրբանցքի սկզբնամասում: Մեքենան սարքին էր, բայց վրան առկա էին վթարի հետքեր:
Շարունակվող լայնածավալ միջոցառումների շնորհիվ, հունվարի 4-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Նարեկ Շ.-ն և 39-ամյա Հրաչյա Հ.-ն: Համագործակցելով ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ, նույն օրը նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
**
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն