«Ազատություն» ռ/կ. Վրաստանի օտարերկրյա զբոսաշրջության եկամուտը 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով գերազանցել է 3 միլիարդ դոլարը: Դա, ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ վկայակոչելով վիճակագրական տվյալները, 485 միլիոնով ավելի է 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2018 թվականին համաշխարհային կազմակերպություններն ու պարբերականները Վրաստանը ընդգրկել են զբոսաշրջության համար ամենաանվտանգ եւ ամենագրավիչ երկրների ցանկում:
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, Վրաստանը աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղություններից է, զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը համաշխարհային վարկանիշում և երկրորդը՝ Եվրոպայում: