Globe Spots-ը կազմել է իր 11-րդ «Թոփ 10» երկրների այս տարվա ցանկը:
Globe Spots-ն Անգոլայի, Շվեդիայի, Բութանի, Թայվանի, Դոմինիկյան հանրապետության հետ այս ցանկում ներառել է նաեւ Արցախը՝ ներկայացնելով նաեւ որպես Լեռնային Ղարաբաղը:
2019-ին թվականին ճանապարհորդության համար ընտրած այս 10 երկրները Globe Spots-ն ներկայացնում է որպես մուտքի արտոնագրի՝ վիզային համակարգը դյուրացրած երկրներ եւ զբոսաշրջության համար առավել մեծ ուշադրության արժանի:
Արցախը ներկայացնելով՝ Globe Spots-ը գրում է. «Որքան ավելի շատ պետություններ են մեղմացնում վիզայի պահանջները՝ մուտքի արտոնագրի գործընթացն, այնքանով նվազում է «աշխարհից կտրված» վայրերի ու տարածաշրջանների թիվը:
Սա, իհարկե, վատ չէ. ճանապարհորդողի տեսանկյունից միշտ հետաքրքիր է այցելել նոր վայրեր, որոնք միանգամայն տարբերվում են մյուսներից:
Արցախի հանրապետությունը հենց այդ վայրերից է: Քչերին հայտնի եւ ճանաչված է՛լ ավելի քչերի կողմից, վերջերս փոխեց իր անունը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը վերանվանվեց Արցախի հանրապետություն»:
Անկախ ճամփորդողների այս կայքը Արցախի մասին գրում է՝ «Հանրապետությունը գտնվել է Ադրբեջանի սահմաններում, բայց այնտեղ միշտ բնակվել են հիմնականում հայեր: Խորհրդային տարիներին Արցախը փոխանցվել է Ադրբեջանին: Սա հետագայում հանգեցրել է զինված հակամարտության ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Չնայած պատերազմն ավարտվել է 1994 թվականին, վերջին բախումները տեղի էին ունեցել 2016-ին»:
Կայքը նշում է՝ «Հաշվի առեք՝ Արցախ հնարավոր է այցելել միայն Հայաստանի տարածքով: Հետագայում ձեր մուտքն Ադրբեջան կմերժվի, եթե նրանք ձեր՝ Արցախ այցի ապացույց կամ փաստ ունենան»։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ