Հունվարի 1-ի, ժամը 00.01-ից հունվարի 4-ի ժամը 12.00-ը, Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց, որից 126-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: Միայն հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 43 տրանսպորտային միջոց, որից 42-ի վարորդները մեքենան վարել են անսթափ վիճակում:
Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:
ՀՀ ոստիկանություն