Հունվարի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀԱԹ Բ2 թաղամասի 93 շենքի բակում դանակահարություն է եղել և խնդրում են, որ ոստիկաններ մոտենան:
Նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.25-ին, շենքի մուտքում ծագած վիճաբանության ժամանակ՝ ոմն Էդուլը, ձեռքի սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նույն շենքի 37-ամյա Նարե. Դ-ին, իսկ ոմն Սերգեյը հարվածել է 63-ամյա Գյուլնարա Հ.-ի գլխին:
Շտապօգնության խումբը Գյուլնարա Հ.-ին, գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են ոմն Էդուլի և Սերգեյի ինքնությունները, որոնք հայտնաբերվել և ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն