Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

UNESCO-ն հայկական Պորտասարը ներառել է Համաշխարհային ժառանգության ցանկում

Հունվար 04,2019 12:00

UNESCO-ն որոշում է կայացրել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Պորտասարը (թուրքական անվանումը` Գյոբեքլիթեփե) ընդգրկել Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Euronews-ը:

Աղբյուրի համաձայն` սույն որոշումը Համաշխարհային ժառանգության կոմիտեն ընդունել է այս տարվա հուլիսի 3-ին Բահրեյնում տեղի ունեցած իր 42-րդ նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ 6 տարի առաջ Պորտասարը ներառվել էր UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում:

Պորտասարի հնավայրը համարվում է աշխարհի ամենահին տաճարի հայրենիքը, որը ըստ մասնագետների` 12.000 տարեկան է:

1995 թ. ի վեր գերմանացի և թուրք հնագետները պեղումներ են իրականացնում այստեղ: Մասնագետները ենթադրում են, որ առայժմ հայտնաբերվել է սույն հնավայրի 5 տոկոսը միայն:

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031