Ռեստորանների Հայկական Միության հերթական ժողովում որոշում է կայացվել՝ ի նշան բողոքի «Մենք կփակենք մեր դռները մեկ օրով 2019 հունվարին»:
Ըստ միության պնդման՝ սննդի ոլորտի նոր հարկման համակարգի գործադրմամբ անխուսափելի է դառնում ժամանցի վայրերում գների թանկացումը: Նախատեսված է, որ այժմ սահմանված 6 տոկոս շրջանառության հարկը 2019-ին ավելանալու է 2 տոկոսով՝ դառնալով 8 տոկոս, իսկ 2020-ին ևս 2 տոկոսով։