Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում բավարարվեցին 2018-ի դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրություններին ընտրված ԱԺ պատգամավորներից մի քանիսի ինքնաբացարկների դիմումները: ԿԸՀ էին ներկայացվել ինքնաբացարկի 20 դիմում, 18-ը՝ «Իմ քայլը» դաշինքից, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: ԲՀԿ-ից դիմում չի ներկայացվել:
«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Զարուհի Բաթոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հակոբ Արշակյանը, Արսեն Թորոսյանը, Գարիկ Սարգսյանը, Էրիկ Գրիգորյանը, Գնել Սանոսյանը, Տրդատ Սարգսյանը, Անդրեյ Ղուկասյանը, Դավիթ Գեւորգյանը, Նարեկ Բաբայանը, Ֆելիքս Ցոլակյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Քրիստ Մարուքյանն ու Արմեն Բաղդասարյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ