Հունվարի 3-ին, ժամը 14:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի մոտ 26-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1963 թ․) և «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ջ. Ղ., ծնված 1968 թ․) ավտոմեքենաները:
«Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Լ. (ծնված 1987 թ.), Ա. (ծնված 2017 թ.), Ս. (ծնված 2015 թ.) Թ.-երը, Մ. (ծնված 1970 թ.), Ս. (ծնված 1996 թ.), Տ. (ծնված 2002 թ.), Ա. (ծնված 2015 թ.) Մ.-երը, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Հ. Ղ.-ն, Բ. Մ.-ն և Լ. Մ.-ն (ծնված 2011 թ.) տեղափոխվել են Գավառի ԲԿ:
Մինչ շտապօգնության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը, փրկարարները վարորդներին և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին՝ Ս. Մ.-ին, հրշեջ ավտոմեքենայով տեղափոխել են Գավառի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ջ., Հ. Ղ.-երը և Բ. Մ.-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
ՀՀ ԱԻՆ