Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ 2019-ի լավագույն 18 բյուջետային ճամփորդական ուղղությունների շարքում

Հունվար 03,2019 11:09

Ֆորբսը հրապարակել է 2019-ի լավագույն 18 բյուջետային ճամփորդական ուղղությունների ցուցակը: Հայաստանը 13-րդ հորիզոնականում է:

Ցուցակը գլխավորում է Սան Անտոնիոն, Տեխաս (ԱՄՆ), երկրորդ հորիզոնականում է Պուեբլան (Մեքսիկա), 3-րդում՝ ԱՄՆ-ի Հավայի նահանգը, 4-րդում Սուրբ Հելենան, 5-րդում Լագունան (Ֆիլիպիններ), 6-րդ հորիզոնականում է Բալկանյան թերակղզին, 7-րդում՝ Ագրան (Հնդկաստան), 8-րդում՝ Բուդապեշտը (Հունգարիա), 9-րդում՝ Բուենոս Այրեսը (Արգենտինա):

Տասնյակը գլխավորում է Գոբի անապատը (Մոնղոլիա): Տասնյակում ընդգրկված են Հարավային Աֆրիկան, Զանզիբարը, Հայաստանը, Սերբիան, Տրանսիլվանիան (Ռումինիա), Ջորջ Թաունը (Մալայզիա), Մոսկվան (Ռուսաստան), Թայպեյը (Թայվան):

Հայաստանի մասին Ֆորբսի հոդվածագիրը գրում է. «Գտնվելով Կովկասյան լեռնաշղթայում՝ Հայաստանը թաքնված գանձ է, որին դեռեւս զանգվածային զբոսաշրջությունը չի դիպչել : Բայց այն առաջարկելու շատ բան ունի՝ հարուստ պատմություն, գինետներ, տպավորիչ լանդշաֆտ, հնագույն վանքեր և սարեր, որոնց բարձրությունից մարդու շունչ է կտրվում: Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, գեղեցիկ քաղաք է, ընդարձակ պողոտաներով, համեղ ռեստորաններով, թանգարաններով և բացօթյա տոնավաճառներով, որտեղ վաճառվում են ձեռքի աշխատանքներ»:

Ֆորբսի հոդվածագիրը, հիշեցնելով իր՝ հայկական արմատների մասին, գրում է, որ մեծացել է հայկական համեղ կերակրատեսակներով: Իր սիրելիներից նշում է  հայկական խորովածը, տոլման, լավաշն ու պանիրը:

Հոդվածագիրը խորհուրդ է տալիս. «Գինու սիրահարների համար Հայաստանը հիանալի վայր է: Այստեղ կարող եք համտեսել գինու տարբեր տեսակներ, որոնք պատրաստված են մրգերից, օրինակ՝ Հայաստանի ազգային խորհրդանիշ համարվող նուռը, մոշը, բալը: Մայրաքաղաքից դուրս տեսարժան բնություն է: Կարող եք այցելել Արենիում գտնվող աշխարհի ամենահին գինու գործարան և աշխարհի հնագույն  տաճար՝ Էջմիածին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Աստղիկ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031