Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը սպասում են իրենց չորրորդ երեխային: Նա լույս աշխարհ կգա մայիսին:
US Weekly-ի մի շարք տեղեկության աղբյուրներ հաստատել են, որ այս երեխային ևս կկրի փոխնակ մայրը: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ ծնվելու է տղա երեխա:
Նրանց փոքր աղջկան ևս փոխնակ մայր էր կրել: Զույգի առաջին երկու երեխաները դժվարությամբ են ծնվել, որից հետո բժիշկներն արգելել են Քիմ Քարդաշյանին բնական հղիությամբ երեխաներ ունենալ:
Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Քիմ Քարդաշյանն անկեղծացել էր, որ չորրորդ երեխան կլինի իրենց վերջին զավակը. «Չեմ կարծում, որ կկարողանամ այսքանից ավելի երեխաներ պահել: Իսկապես իմ ժամանակը շատ սուղ է: Եվ ես կարծում եմ, որ բոլոր զույգերի դեպքում մայրիկն ամուսնուն պետք է նույնքան ժամանակ հատկացնի, ինչ երեխաներին»: