Այսօր՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։35-ի սահմաններում BMW մակնիշի 67 AA 776 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովա պողոտայից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի միջոցով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և և նրանց երեխան, ովքեր ՌԴ քաղաքացիներ են։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: