Իրանի նախագահ Հասան Ռուհանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել է Իրանի քրիստոնյաներին: Ռուհանին այցելել է իրանաիրաքյան պատերազմում նահատակված հայերից մեկի՝ Ալֆրեդ Գաբրիի ընտանիքին:
«Իրանահայերն անձնվիրաբար մասնակցել են Իրանի պաշտպանության գործին և այսօր էլ պատրաստ են այդ քայլին, որն արժանի է հիացմունքի»,-նշել է Իրանի նախագահը:
1980-1988թթ. Իրանա-իրաքյան պատերազմին 17.000 իրանահայ է մասնակցել, որոնցից 260-ը զոհվել են:
Արմեն ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
արևելագետ
17.000 իրանահայ է մասնակցել։ Ապշել կարելի է։
Հետաքրքիր է, այդ նոյն 88-ից յետոյ քանի՞ հոգի սահմանն անցաւ Արցախի համար կռուելու։ 17՞