Դեկտեմբերի 31-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1958 թ. ծնված Մարտին Ս.-ն, 1967 թ. ծնված Սուսաննա Մ.-ն և 1996 թ. ծնված Սերյոժա Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Մարտին Ս.-ն հայտնել է, որ թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն