Դեկտեմբերի 31-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.30-ին, «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչներ, 1991 թ. ծնված Արփինե Թ.-ն, 1971 թ. ծնված Գայանե Բ.-ն և 1994 թ. ծնված Ժաննա Ա.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են, նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, իրենց տանը՝ խոհանոցում գազօջախի մոտ գործ անելու ընթացքում:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն