Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար»

Հունվար 02,2019 14:57

Օրեր անց, որպես հավատավոր զավակներ առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու, ցնծությամբ պիտի դիմավորենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար. «…նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո՝ արդարությամբ ու ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներին Դ 23-24): Ինչպես որ իմաստուն մոգերն իրենց աչքերն ուղղեցին Բեթղեհեմի աստղին և առաջնորդվեցին դեպի Մանուկ Հիսուս, այնպես էլ դուք ձեր կյանքի բոլոր օրերի մեջ փնտրեք Տիրոջը, քայլեք Նրա ուղենշած ճանապարհով և եղեք Մարդացյալ Փրկչի Խոսքի ու Սիրո վկաները: Թող Աստվածհայտնության տոնը սիրով, հաճությամբ ու ցնծությամբ լցնի ձեր հոգիները: Ամեն:

 

«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:

Սուրբ Ծննդյան ավետիսով և օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031