Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյան հորդորում է հետ տալ մասնավոր ընկերությունից ստացած զրահապատ ծառայողական ավտոմեքենան, որը ԱԱԾ պետին է տրամադրվել՝ նրա անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար: Պարոն Սաքունցի պնդում է, որ նման նվիրատվությունը հանդիսանում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող՝ իր բովանդակությամբ:
Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցն ասաց. «Նման բաներն անթույլատրելի են, մասնավոր միջոցներով պետական նշանակության խնդիրների լուծումը հակակոռուպցիոն տրամաբանության մեջ ամենեւին չի տեղավորվում: Եթե կա այդպիսի անհանգստություն, ուրեմն դա պետք է լուծվի, նախ՝ հիմնավորումով՝ որքանով է այդ անհանգստությունը հիմնավոր եւ դա պետությունը պետք է լուծի: Այսինքն՝ մենք, բոլորս, որպես հարկատուներ, պետք է նախ՝ մեզ համար հասկանալի լինի, միշտ էլ միջոցները սուղ են, բայց կա կարեւոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ամեն մի ծախս պետք է հիմնավորվի, մարդկանց համար հասկանալի լինի, բայց երբ դա չի արվում եւ լուծվում է մասնավոր միջոցներով, ապա դա տեղ է բացում հնարավոր չարաշահումների»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ մամուլի ծառայությունից պարզաբանել էին, որ Արթուր Վանեցյանը 001 ՏՏ 02 պետհամարանիշի Toyota Land Cruiser մակնիշի ծառայողական զրահապատ ավտոմեքենան նվեր է ստացել մասնավոր մի ֆիրմայից, որի սեփականատերերից մեկն, ի դեպ, Վանեցյանի հայրն է:
Ըստ Արթուր Սաքունցի, «նվեր տված ֆիրման ակնհայտ ստանում է հանրային ընկալման տեսակետից, ավելի արտոնյալ կարգավիճակ, որն ուղղակի անվստահություն է առաջացնում պետական եւ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ»:
Ուստի Արթուր Սաքունցը կոչ է անում հրաժարվել եւ վերադարձնել նվերը մասնավոր ֆիրմային. «Դա անթույլատրելի է: Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հակակոռուպցիոն վարքագիծ»,-նշեց մեր զրուցակիցը:
Արթուր Սաքունցի բարձրացրած հարցի վերաբերյալ, առայժմ, ԱԱԾ-ից եւ այլ պետական կառույցներից, արձագանք չկա:
Սակայն Արթուր Սաքունցն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց, այնքան է այս հարցը բարձրաձայնելու, մինչեւ որ պատասխան ստանա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կեղծ մտահոգությունը։ Նաեվ պետքա հարց բարձրացվի թե Վանեցյան ավագին որտեղից տենց գումար։ Պատերազմի ժամանակ երբ Քոչարյանը կռվում էր Վանեցյանը եղբայրը երկրից փախել էր իսկ հայրը թիկունքում թալան անելով էր զբաղված։ Հիմա էտ դասալիքները ու թալանչիները դառել են հայրենասեր ընկել են Քոչարյանի ու այլ պատերազմ հաղթած տղերքի հետեվից։
Սաքունցի դիտողութիւնը շատ տեղին է-բայց երկրորդ մասէն ամբոխավարական հոտեր կուգան;
Քոչարեան չի դատուիր զինուորական իր հերոսական անցեալին համար – այլ տասը հայ անմեղ
քաղաքացիներու սպանութեան համար;Երկու տարբեր բաներ են որ Պՙ Սաքունց կը փորձէ շփոթեցնել ընթերցողները;
Երեւանում Ապրիլ 2008-ին տեղի ունեցածը պետական յեղաշրջման փորձ մըն էր, զորս օրուայ Նախագահը, չվարանելով ստանձնելէ իր պետական պաշտօնական պատասխանատւութիւնը, տպաւորիչ չափաւորութեամբ, զոհերի նուազագոյն քանակով, ազդու կերպով կարողացաւ ձախողութեան մատնել, երկիրը փրկել:
Դէպքը անշուշտ ողբերգական է, սակայն շատ մը այլ երկիրներում, զոհերի թիւը շատ աւելի մեծ կ’ըլլար:
Զոհերն ու վիրաւորները, առաջին հերթին, այդ պետական յեղաշրջմնան փորձի ղեկավարներուն խղճին վրայ պէտք է որ լինեն: Անոնցմէ մէկը գոնէ բանտ նստեցաւ: Միւսը սակայն երբեւիցէ որեւէ օրինական գլխացաւ իսկ չունեցաւ:
Ընկ. Սաքունցին բացատրեք, որ հետ են տալիս չմարսված, անորակ սնունդը, իսկ նվերը վերադարձնում են, եթե պահանջում է հասարակությունը
այսինք, այսուհետեւ, եթէ լայնածաւալ ու երկարատեւ ցոյցեր տեղի չունենան փողոցներում, ուրեմն՝ ամէն բան թոյլատրուած է նոր իշխանութեան, ներառեալ անցած իշխանութեան բոլոր «բարքերը»
պարզ է
Սաքունցի այս վարքագիծը նշանակում է թէ Ճ. Սորոսն ու իր տէրերը սկսած են դժգոհիլ՝ Հայաստանի նոր իշխանութիւնից: Սա արդէն լաւ նշան է: