Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Արթուր Հակոբյանի վարած Opel Vectra մակնիշի 35 DO 359 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 66-ամյա Հովհաննես Ֆրանգյանի վարած Opel Vectra մակնիշի 25 MA 770 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Ֆրանգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: