«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հայտարարությունը Արցախի ԱԺ երեք խմբակցությունների կոչի վերաբերյալ
31-ը դեկտեմբերի 2018 թ.
Ստեփանակերտ
Արցախի ԱԺ-ում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունները կոչ են արել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»:
Առնվազն հայության ընկալման տիրույթում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կենսագրությունը ազգային դավաճանության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների շղթա է, որոնք նա կատարել է հանուն անձնական շահի և հարստացման:
Փաստորեն, այս երեք կուսակցությունները, հանդես գալով այսպիսի կոչով, ըստ էության ինքնաբացահայտվում են որպես դավաճանության և այլ հանցագործությունների, այդ թվում՝ Մարտի 1-ի, մեղսակիցներ կամ դրանք արդարացնողներ:
Կողմնորոշվելու և ընտրություն կատարելու ժամանակն է:
Արցախի Աժ-ում ներկայացված մյուս կուսակցությունները և պատգամավորները, որ չեն միացել այս երեք կուսակցությունների հայտարարությանը, պետք է բարձրաձայնեն իրենց անհամաձայնության և ժողովրդի կարծիքին համամիտ լինելու մասին: Հակառակ պարագայում նրանց լռությունը կարող է ընկալվել որպես անտարբերություն կամ նույնիսկ լուռ համաձայնություն:
Խստագույնս դատապարտում ենք Արցախի ԱԺ-ում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունների դիրքորոշումը և արցախցիներին կոչ ենք անում օր առաջ համախմբվել Երևանի օրինակով Ստեփանակերտում ևս փոփոխություններ կատարելու նպատակով՝ դրանով իսկ ճանապարհ բացելով Արցախը ՀՀ-ի կազմի մեջ ներառելու մեր համազգային երազանքի իրագործման համար:
«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարություն
Իմ համեստ ձայնով միանում եմ «Սասնա ծռեր» ի կոչին: