Հայաստանում Եվրամիության դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դեսպան Պյոտր Սվիտալսկիի ամանորյա ուղերձը: Դեսպանը իր շնորհավորանքներն է հղել հայերենով:
«Սիրելի հայաստանցիներ,
այսօր անցնող տարվա վերջին օրն է, Եվրոպական միության պատվիրակության անունից հայ ժողովրդին իմ բարի ցանկություններն եմ հղում ամանորի առիթով: Ես հավատացած էի, որ 2018-ը լինելու էր նոր ձեռքբերումների տարի մեր բարեկամ հայ ժողովրդի համար: Իրոք, տարին լի էր ուշագրավ փոփոխություններով:
Թո՛ղ գալիք տարին նոր Հայաստանի համար լինի դեպի կայուն ապագա տանող ճամփուղի: Քայլե՛ք, վստահ եղեք ու էլ ավելի համարձակ փոփոխությունների հանդեպ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ, Հայաստա՛ն»:
Fluent Armenian, Sir! Good job 🙂 We appreciate your efforts.
Wish you & your family a very happy new year! Strong Armenia-EU relations are what we aiming at!
Greetings from Frankfurt/Main, DE
Սիրելի՛ «Առաւօտ», ձեզ էլ բոլորիդ ուրախ ամանոր: Թող 2019-ը արգասաբեր տարի լինի մեր երկրի համար: