Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա Գյումրի․ վարչապետի փողոցի շքեղ զարդարանքը

Դեկտեմբեր 31,2018 17:51

Գյումրու քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել քաղաքի ամանորյա զարդարանքից՝  դրանց մեջ առանձնացնելով  «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող պատմական փողոցներից մեկի՝ Ռուսթավելու շքեղ զարդարանքը։ Հիշեցնենք, որ այս փողոցը վերանորոգվեց նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագրի շրջանակներում և դարձավ քաղաքի ամենագրավիչ տեղանքներից մեկը։ Գյումրեցիներն այն երբեմն վարչապետի փողոց են անվանում։

Կարեն Կարապետյանը նախորդ տարի միջոցներ չէր խնայել այս փողոցի շքեղ ձևավորման համար, նույնիսկ Արևմուտքին հատուկ Christmas Bazaar էր կազմակերպել՝ գեղեցիկ տաղավարներով։

Գյումրեցիների մոտ մտավախություն կար, որ ծրագրի հեղինակի պաշտոնազրկումից հետո փողոցն այլևս նման շքեղությամբ չի զարդարվելու։ Սակայն, պատմական փողոցն այս տարի ևս դարձավ Գյումրու ամենաինքնատիպ զարդարված տեղանքը, որտեղ զգալի է Ամանորյա շունչը։

Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, բացառապես օգտագործվել է նույն զարդարանքն ու դեկորները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31