Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ խոսվում է ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպման արդյունքների մասին:
Նշվում է, որ «Գազպրոմ» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջեւ կնքված համաձայնագրով 2019 թ. հունվարի 1-ից ռուսական գազը Հայաստանի եւ Վրաստանի սահմանին կկազմի $165՝ 1000 խմ-ի դիմաց, իսկ «Գազպրոմ Արմենիան» էլ կշարունակի աշխատանքները ՀՀ պետական մարմինների հետ՝ գազի ներքին տարիֆներիի ձեւավորման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2018-ին գազի գինը Հայաստանում կազմում էր $150՝ 1000 խմ-ի դիմաց:
Ռուսական «Գազպրոմի» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջեւ համաձայնագիրը, ըստ որի տարեկան 2, 5 մլրդ խմ գազ է Հայաստանին տրամադրվելու, գործում է մինչեւ 2019 թ ավարտը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ