Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնից Նաիրիի ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ նստաթմբի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Նոր-Երզնկա գյուղի բնակչուհի, 9-ամյա Լիաննա Գ.-ն: Ըստ նրա ծնողների հայտարարության` վնասվածքը ստացել է հոր պատահական կրակոցից:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառմամբ պարզվել է, որ աղջիկը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, երբ հայրը՝ 41-ամյա Հայկ Գ.-ն, իր անվամբ գրանցված «ՄՌ 155» տեսակի որսորդական ողորկափող հրացանը հյուրասենյակում մաքրելիս պատահաբար կրակել է:
Հրացանը վերցվել, փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն