Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը՝ գազի գնի մասին. «Մի գեղեցիկ օր էլ կասի, վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա»

Դեկտեմբեր 31,2018 15:38

Փաստորեն տարին փակում ենք ոչ այնքան հպարտ ու արդյունավետ։

Նիկոլը, որ ամիսներ շարունակ մեզ մեղադրում էր գազի գինը արհեստական թանկացնելու, կոռուպցիոն գազային սխեմաներ ստեղծելու մեջ, ու նշում,որ իր վարչապետ դառնալուց հետո հայ -ռուսական հարաբերությունները փայլուն են, այսօր հայտարարեց, որ սահմանին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը թանկանում է։

Այ քեզ բան…

Ասում է Գազպրոմը,Գազպրոմ Արմենիային թանկ է վաճառում, բայց մենք այնպես կանենք, որ չթանկանա ժողովրդի համար։

Մեկ ամի՞ս, երկու՞, երե՞ք, յո՞թ…

Մի գեղեցիկ օր էլ կասի, վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա։

Այստեղ են ասել,քաղաքականությունը ոչ թե զազրախոսություն է,այլ արդյունավետություն։

Հ.Գ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կորուստ և սահմանին գազի թանկացում։
Սա է Նիկոլի քաղաքականությունը։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31