Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնի պարեկայինները, Գյումրու անտառտնտեսության աշխատակիցների հետ ծառայության ընթացքում, Ջաջուռ գյուղի տարածքում նկատել են սոճենու հատված ծառերով բարձված «ՎԱԶ-2101» ավտոմեքենա: Մեքենայի վարորդ՝ 23-ամյա Գառնիկ Կ.-ն և ուղևորուհի՝ 25-ամյա Հասմիկ Ք.-ն հրավիրվել են ոստիկանության բաժին: Պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում, Գառնիկ Կ.-ն սղոցով հատել է սոճենիների 1,5 մետր բարձրությամբ գագաթային հատվածը:
Ծառերը վերցվել են հետագա գործողությունների համար:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Ախուրյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը՝ արխիվային