Դեկտեմբերի 30-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, «Գոշավան» կայարանի հարակից տարածքից, ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 32-ամյա Վազգեն Գ.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, իսկ ուսապարկի մեջ սպանված եղնիկ:
Ըստ Վազգեն Գ.-ի բանավոր հայտարարության, եղնիկը որսացել է Հովք գյուղի դիմացի անտառում՝ իր մոտից հայտնաբերված ապօրինի պահվող հրացանով:
Հայտնաբերված որսը փաթեթավորվել և ուղարկվել է ՀՀ ԲՆ և ընդերքի տեսչական մարմին, իսկ հրացանը դատաձգաբանական փորձաքննության:
Նշանակվել են փորձաքննություններ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն