Նախկինում տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 28-ի գիշերը, վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում գործող գիշերային ակումբում, հնչել էին նաև կրակոցներ։ Ոստիկանները պարզել էին, որ վիճաբանության ընթացքում, ակումբի տնօրեն 32-ամյա Դավիթ Պ․-ն 2 անգամ կրակել էր և մի գնդակը դիպել էր Ռաֆայել Ս․-ի ոտքին:
Դավիթ Պ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ին, Դավիթ Պ.-ն ներկայացել է Արտաշատի քննչական բաժին:
Դավիթ Պ․-ն ձերբակալվել է:
ՀՀ ոստիկանություն