Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ում այսօր քննարկել են ձվի շուկայի իրավիճակը. գերիշխողները սեղմ ժամկետներում պետք է տեղեկատվություն ներկայացնեն

Դեկտեմբեր 31,2018 13:22

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում արձանագրված իրավիճակի շուրջ։ Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը վերջին երկու օրերին իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրել է, որ պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ մի շարք խոշոր առեւտրի կետերում օրվա որոշակի ժամերի նկատվում է իրացվող ձվի ծավալների  նվազում։

Քանի որ այս շուկայում կան խոշոր տնտեսվարողներ, ապա, ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար Հանձնաժողովը դիմել է վերջիններին ՝պահանջելով ներկայացնել տեղեկատվություն ձվի արտադրման եւ իրացման ծավալների ինչպես նաեւ գնային քաղաքականության, մասնավորապես բացթողնման գնի վերաբերյալ։ Տեղեկատվության վերլուծությունից պարզ կդառնա, արդյոք իրավիճակը պայմանավորված է օբյեկտիվ, մասնավորապես  պահանջարկի կտրուկ ավելացման,  ներկրման և արտադրության ծավալների անկման գործոններով, թե առկա է չարաշահման ռիսկ և օրենսդրության պահանջների խախտման փաստ:

Հիշեցնենք նաև,  որ օրեր առաջ Սննդամթերքի  անվտանգության պետական ծառայության կողմից՝ օրենքին չհամապատասխանելու հիմքով արգելվել էր որոշակի խմբաքանակի ներմուծումը մեր երկիր,  բացի այդ, ըստ նույն աղբյուրի 2017-ի համեմատ 2018 –ին նվազել են ձվի ներմուծման ծավալները: ՀՀ ՏՄՊՊՀ-ը պաշտոնապես կդիմի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գործընկերներին՝ հասկանալու, թե ինչ գործոններով է պայմանավորված ձվի ներմուծման ծավալների նվազումը և որքանով կարող էր այն մանրածախ ցանցում իրացման խնդիր առաջացնել:

Հանձնաժողովի մոնիթորինգի և դիտանցումների խումբը շարունակելու է աշխատանքը նաև հետտոնական բոլոր օրերին՝ գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողություն իրականացնելու և հնարավոր չարաշահումների ռիսկը բացառելու նպատակով:

Մրցակցության կանոնների խախտման դեպքում Հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31