Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոք երաժիշտը շոու-բիզնեսը հարկելու մասին. «Կան արտիստներ, որոնք հենց բիզնեսի համար են աշխատում»

Դեկտեմբեր 31,2018 12:13

Aravot.am-ը EMPYRAY ռոք խմբի կիթառահար Կարեն Արզումանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի այն հայտարարության մասին, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է անպայման հայտարարագրեն իրենց եկամուտները, եւ ՊԵԿ-ը ունակ է պարզելու՝ արդյոք տվյալ անձը ճի՞շտ հայտարարագիր է ներկայացրել:

«Ցանկացած անձ, եթե անգամ անհատ ձեռներեց չէ, իր աշխատանքը պետք է համապատասխանեցնի օրենքի բոլոր կետերին: Հայաստանում արտիստներ կան, որոնք իսկապես շատ մեծ գումարներ են աշխատում, բայց նրանց կողքին արտիստներ էլ կան, որոնք ավելի շատ նվերներ են անում՝ բարեգործական համերգներ եւ այլն: Հաճախ իր այն աշխատանքի համար, ինչքան որ արտիստն է գնահատում, տասն անգամ պակաս գին է ասում:

Իմ կարծիքով, երեւի ինչ-որ հատուկ մեխանիզմ պետք է աշխատի, որը չազդի գների վրա, որովհետեւ այս ամենը շատ մեծ ազդեցություն կունենա արտիստի հոնորարի վրա, եթե հարկերը բարձր լինեն»,-ասաց երաժիշտը:

Կարեն Արզումանյանի ձեւակերպմամբ. «Հայտարարագիր, բնականաբար, բոլորը պետք է ներկայացնեն, բայց արտիստների դեպքում հատուկ մեխանիզմ է պետք մշակել, որովհետեւ արվեստը մաթեմատիկական հաշվարկներից դուրս բան է: Օրինակ մենք այնքան բարեգործական համերգ ենք տվել, որ չենք էլ հիշում թիվը: Կամ եթե պետք է համերգ ունենաս ու քո ելույթը գնահատում են X գումար, բայց քանի որ հովանավորներ չկան,իսկ հանդիսատեսն մեծ գումար չի կարող վճարել տոմսերի համար, գինն իջեցնում են: Բազմաթիվ այդպիսի հարցեր կան: Բայց կրկնում եմ՝ ոլորտում կան արտիստներ, որոնք հենց բիզնեսի համար են աշխատում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարեն Արզումանյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31