Aravot.am-ը «Արձագանք» խմբի համահիմնադիր, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի այն հայտարարության մասին, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է անպայման հայտարարագրեն իրենց եկամուտները, եւ հարկ եղած դեպքում ՊԵԿ-ը վարչարարական գործիքներ կիրառելով կպարզի՝ արդյոք տվյալ անձը ճի՞շտ հայտարարագիր է ներկայացրել:
«Ես կարծում եմ, որ ցանկացած տնտեսվարող անպայման պետք է հաշվետվություն ներկայացնի: Անհատ ձեռներեցները ներկայացնում են չէ՞, իսկ ո՞վ ասաց, որ շոու բիզնեսի մեջ ներգրաված մարդիկ անհատ ձեռներեցներ չեն, այդ առումով նա ճիշտ է»,-նշեց Եղիշե Պետրոսյանը:
Նաեւ հավելեց. «Բայց այստեղ մի բայց կա՝ արդյոք ամբողջ ստվերի հարցերը լուծել են եւ մնացել են դրա հույսին: Կարծում եմ, որ այդ հարցում դեռ շատ լուրջ թերացում կա, ու այնտեղ դեռ շատ գործ կա անելու; Այ, երբ որ այդ ամեն ինչը կիրականցվի, այդ ժամանակ էլ ամեն քաղաքացի չի խուսափի եւ իր լուման կներդնի պետության բյուջեի մեջ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Եղիշե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից