Սագն ու ճայը կորցրել են գիտակցությունը՝ հոգեմետ դեղերի գերդոզավորման պատճառով: Այս մասին տեղեկացնում է www.segodnya.ua-ն՝ հղում Լոս Անջելեսի Վայրի բնության պահպանության հիմնադրամի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությանը: Թռչուններին գտել են Լոս-Անջելեսի այգիներից մեկում: Մասնագետները տարածքում ուսումնասիրություններ կատարելիս` տեղում հայտնաբերել են հակադեպրեսանտներ, հոգեմետ դեղեր, որոնք կտցել էին թռչուններն ու կորցրել գիտակցությունը: Բարեբախտաբար, դեղերի չափաքանակը նրանց համար մահացու չի եղել:
Ավելի վաղ նման մի դեպք էլ Գերմանիայում էր կատարվել: Էրֆուրտ քաղաքում ոզնիները նետված շշից թափված լիկյոր էին խմել ու կորցրել գիտակցությունը: