ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 19:43-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները:
Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում (Լոռու մարզ), Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Չարենցավան և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում տեղում է ձյուն:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն