Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբի կուտակումներ մայրաքաղաքում. ահազանգում է Երեւանի ավագանու անդամը

Դեկտեմբեր 30,2018 19:16

Գիտե՞ք ինչով է տարբերվում աղբահանության վիճակը այսօր Երևանում ամիսներ առաջ տիրող անիշխան վիճակի աղբահանությունից: Այն ժամանակ ամառ էր, գարշահոտությունը տարածվում էր, հիմա քիչ է տարածվում` ձմեռ է…

Հ.Գ. մաքրեք, խնդրում եմ, Ծարավ Աղբյուրն է: Խոստացել էիք, որ մաքրելու եք…

Դավիթ ԽԱԺԱԿՅԱՆ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար

«Առավոտ». Դավիթ Խաժակյանի այս գրառման ներքո քաղաքացիները մատնանշել են նաեւ Երեւանի այլ հասցեներ, որտեղ աղբահանության վիճակը նույնն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Լրիւ ճիշտ է ասում: Օրերը տաքանալուն պէս կը վայելէք դրա բոյրը:

    Վերջերս, որ Հայաստանում էի, պարբերաբար նկատում էի, որ տեղ-տեղ աղբի սարեր են: Մի անգամ նոյնիսկ 90-ականների “զիբիլի աւտո” աչքովս ընկաւ՝ եկել էին բահերով լցնում էին:
    Մի ուրիշ օր էր Մաշտոցի պողոտայում խցանում էր: Պարզուեց երեկոյեան 7-ին մի հսկայ չափի աւտո եկել էր էդ բանուկ ու նեղ փողոցի աղբն էր էդ ժամին տանում: Մարդկանց հարցնում եմ. «Ինչո՞ւ չեն առաւօտ կանուխ դա անում»: Պատասխանում են, թէ աւտոները շատ քիչ են, չեն հասցնում: Աւտոների մի մասը Տարօն Մարգարեանինն է, նա էլ միտումնաւոր դրանք գործի չի հանում: Սանիթեքի հետ պայմանագիրն էլ 10+ տարով է. խզել չեն կարող: Իսկ լուծումը ո՞րն է:

    Էլի ոնց «ֆռռում ենք», էն անճաշակ տօնածառն է աչքներիս գալիս: Աշխարհը շուռ չէր գայ, եթէ դիմէիք ժողովրդին ու ասէիք, որ էս տարի համեստ տօնածառ ենք ունենալու, փոխարէնը էդ գումարին աղբահաւաք մեքենաներ ենք առել: Երեւանցիները սիրով կ’աջակցէին նման որոշումը:

    Մի քանի օրից ձեր փուչ խրախճանքը՝ վարկով սեղան դնելու, ուտելու, ծամելու, փսխելու, թունաւորուելու, հնացած ուտելիքը թափելու մրցավազքը կ’աւարտուի, իսկ մի քանի ամսից օրերը կը տաքանան ու հին, չլուծուած խնդիրները նորից ջրի երես դուրս կը գան:

    Յ.Գ. Ոնց էր ասե՞լ Նիկոլ Փաշինեանը: «Սա Նոր Հայաստանն է: Կեցցե՚ս, Հայկ Մարության:) »
    🙂

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31