Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Հարգելի Նիկոլ Վովայի,
շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը:
Համոզված եմ, որ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության հետագա ընդլայնումը լիովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի երկարաժամկետ շահերին:
Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ