Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
ուրախ եմ շնորհավորել Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բազմադարյա ավանդույթների վրա: Մեր երկրները կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և մյուս ոլորտներում:
Հույս ունեմ, որ մենք կշարունակենք զարգացնել հայ-ռուսական փոխշահավետ կապերը բոլոր ուղղություններով: Դա համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը:
Ձեզ և Ձեր մտերիմներին մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն, խաղաղություն և բարգավաճում»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ