Այս պահի դրությամբ, գազի գնից որեւէ նորություն չկա եւ չի բացառվում, որ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կրկին մեկնի Ռուսաստան՝ գազի գնի շուրջ «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունները շարունակելու: Այս մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ նորություն կա գազի գնից, հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից: Կողմերը քննարկում են 2019 թվականի գազի մատակարարումները:
Նշենք, որ Մհեր Գրիգորյանն օրերս է վերադարձել Երեւան: Նախորդ այցելության ժամանակ, գազի գնի շուրջ բանակցությունները սկզբում տեղի են ունեցել Մոսկվայում, ապա, պարոն Գրիգորյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպել է «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի գազաֆիկացման եւ հանրապետությունում ստորգետնյա գազի պահպանության հետ կապված հարցեր: Նշվել է , որ ստորգետնյա գազի պահպանության հզորությունները 2018/2019 աշուն-ձմեռ ժամանակահատվածում պատրաստ են շահագործմանը
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Մենք ասում ենք զարկ տանք այլընտրանքային էներգիային ու գազից աստիճանաբար հրաժարուենք, սրանք քննարկում են Հայաստանի գազաֆիկացումը:
Յ.Գ. Երկար չէք ձգելու,,