Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը կգնա Ազգային ժողով․ ովքե՞ր են մարզպետի հավանական թեկնածուները

Դեկտեմբեր 30,2018 14:50

Մի քանի օր է՝ Շիրակի մարզում ակտիվորեն շրջանառվում են մարզպետի մի քանի թեկնածուներ անուններ։

Բանն այն է, որ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, որն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում 6000-ից ավել ձայն է հավաքել, ցանկություն է հայտնել գնալ օրենսդիր աշխատանքի։ Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետը չհերքեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ նախընտրում է պատգամավորի աշխատանքն ու այս մասին հայտնել է իր քաղաքական թիմին։

Իսկ մարզպետի թեկնածուների մասով, Կարեն Սարուխանյանն ասաց, որ շրջանառվող լուրերը որևէ լրջություն չեն պարունակում, քանի որ հստակ որոշում չկա։

«Մենք ենք մեր քաղաքական թիմով քննարկելու ու որոշելու՝ ով է լինելու մյուս մարզպետը, գործատուն վարչապետն է, բնականաբար, ինքն է որոշումը կայացնելու, մարզպետ կնշանակվի մեր քաղաքական թիմի, մեր ընդհանուր որոշման արդյունքում։ Որ թեկնածուների անուններ են շոշափվում, լուրջ չեմ համարում, այս պահին մեր քաղաքական թիմը թեկնածու չունի»,- ասաց Կարեն Սարուխանյանը։

Նա չբացառեց, որ Շիրակի մարզպետ նշանակվի մայրաքաղաքից։

Նշենք, որ մարզպետացուների մի քանի անուններ են շրջանառվում, նրանցից մեկը փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է, որին նշանակելու հարցում, ըստ տարածված լուրերի, շահագրգիռ է Կարեն Սարուխանյանը, մյուս թեկնածուն Երևանի փոխքաղաքապետ, Գյումրու դրամատիկական թատրոնի նախկին գործադիր տնօրեն Տիգրան Վիրաբյանն է՝ պրոֆեսիոնալ մենեջեր։

Շրջանառվում է նաև ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով մասնակցած ու զգալի ձայներ՝ 4541 քվե ստացած Տիգրան Պետրոսյանի անունը։ Որոշակիորեն շոշափվում է նաև «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով ընտրություններին մասնակցած Դավիթ Առուշանյանի անունը։

Առաջարկ լինելու դեպքում մարզպետ դառնալու ցանկություն հայտնել է նաև փոխմարզպետ Արա Մելիքջանյանը։ Նա այս մասին հայտնել է հրապարակավ՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։

Կարեն Սարուխանյանը, լսելով մեր թվարկած անուններն, ասաց, որ դեռ ոչ մեկի մասով քննարկում չի եղել, իր՝ որպես մարզպետ պաշտոնավարել-չպաշտոնավարելու մասով էլ դեռ հստակ որոշում չկա, նա ընդամենը իր ցանկություն է հայտնել օրենսդիր աշխատանքով զբաղվելու, քանի որ կարծում է իր կարիքը կլինի ԱԺ-ում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31