«Մինչ IQOS-ին անցնելը, երբ սիգարետ էի ծխում, փոքրիկիս մոտ չէի թողնում,, որպեսզի ծխի ազդեցությունից հեռու լինի: 1 տարուց ավելի է IQOS եմ օգտագործում, ու այլեւս երեխայիս չեմ ասում ՝ «բալես, հեռու գնա»: Սա արդեն հրաշալի է»:
30-ամյա Խաչատուրը ՏՏ ոլորտում է աշխատում, ծրագրերի ղեկավար է, աշխատանքի բերումով շատ է շրջագայում, աշխատանքը՝ այլ երկրների կառավարությունների համար ծրագրային լուծումներ ապահովելն է:
IQOS-ը «ֆրենդլի» է
Մինչ IQOS-ին անցնելը օրական 2 տուփ սիգարետ էի ծխում, պահանջ կար: Հատկապես օտարերկրյա գործընկերների հետ շփմանը ծխախոտն ու ծխելու պահանջը շատ խանգարում էր: Վերջին տարիներին հիմանականում աֆրիկյան երկրներ եմ մեկնում, ինչպես օրինակ՝ Ռուանդա, որը Աֆրիկայի Սինգապուրն է, քաղաքն այնքան մաքուր է, որ քեզ թույլ չես տա ծխել: Մտածում ես, հիմա կասեն՝ «մի՛ ծխիր, խանգարում ես»: Երբ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի հետ մի քանի ժամ բանակցում ես, ու նա ծխող չէ, ամբողջ քննարկման ընթացքում մտածում ես՝ մի հատ գնամ ծխեմ, ու արդեն միտքդ շեղվում է: Հիմա նման խնդիրը չկա:
Անցա IQOS-ի ու մարդիկ հիմա օծանելիքիս հոտն են զգում, ոչ թե սիգարետի
Երբ ծխում էի, կոկորդումս միշտ տհաճ զգացողություն կար, ծանր հազ, ու եթե անգամ մեկ գլանակ էլ ծխեի՝ ծխախոտի հոտն անմիջապես կպնում էր, չէր փրկում նույնիսկ ամենաթակարժեք օծանելիքը: Վերջին 2 տարում նույն օծանելիքն եմ օգտագործում, բայց ոչ ոք չէր ասում՝ լավ կամ վատ հոտ է: Երբ թողեցի ծխելը և սկսեցի IQOS օգտագործել, հենց առաջին օրը տաքսու վարորդն անմիջապես արձագանքեց՝ «էս ինչ լավ հոտ է»: Վերջապես ազատվել եմ ծխախոտի տհաճ հոտից: Ընտանիքիս անդամներն էլ չեն դժգոհում:
IQOS-ը սոցիալիզացիայի միջոց է
IQOS-ը տարբեր մարդկանց հետ շփման եզրեր է ստեղծում: Հիշում եմ՝ Տանզանիայում կոնֆերանսի էի, դուրս եկանք ծխելու, բարձրաստիճան պաշտոնյաներ էին, IQOS-ը բացեցի ու մի քանի դատավորներ՝ տարբեր երկրներից հարցուփորձ արեցին՝ էդ ի՞նչ է եւ այլն: Պատմեցի այս տեխնոլոգիական լուծման մասին: Սա սոցիալիզացիայի միջոց է, հանգիստ ես, որ չեն ասի՝ ինչ վատ հոտ է գալիս, ինչ ամոթ է, որ ծխում ես: Հիմա, երբ ճամփորդում եմ, առաջին բանը, որ իրերս հավաքելուց անում եմ՝ IQOS-ն եմ տեղավորում՝ նոթբուքի ու անձնագրի հետ:
Արդեն գիտեն IQOS-ն ինչ է, ասում են՝ «օքեյ է»
Այն երկրներ, որտեղ այցելում եմ, հյուրանոցներում, ռեստորաններում, բարերում չեն ծխում, կամ արգելված է, կամ մշակույթն է այդպիսին՝ ծխելը լավ բան չի համարվում: Հիմա այդ բոլոր վայրերում արդեն գիտեն IQOS-ն ինչ է, ասում են՝ «օքեյ է», գիտեն, որ այն օգտագործելիս շրջապատի մարդկանց որեւէ անհանգստություն կամ տհաճություն չի պատճառում:
IQOS-ի մասին միֆերը
IQOS-ից հետո չեմ հազում: Այն համային առումով ինձ համար ավելի թեթեւ է, իմ շրջապատում չկա մեկը, որ ասի՝ IQOS-ից չեմ հագենում: Միֆ է, երբ ասում են սրա մեջ «տաբակը» քիչ է, չի հագեցնում: Երբեք չի եղել, որ IQOS օգտագործեմ ու կարճ ժամանակ անց նորից ցանկություն ունենամ օգտագործել: Իսկ ծխախոտի դեպքում հաճախ մի գլանակից հետո կրկին ուզում էի ծխել:
Բժիշկը նկատեց թոքերիս մաքրությունն IQOS-ից հետո
Գործնական հանդիպումների մեկնելիս որոշ պատվաստումներ եմ ստանում: Առաջին անգամ, երբ գնացի պատվաստվելու, բժիշկը թոքերս ստուգեց ու ասաց՝ «Շատ ես ծխում»: Մեկ տարի հետո նորից պետք է պատվաստվեի մեկնելուց առաջ, մոտ 6 ամիս էր IQOS էի օգտագործում: Նույն բժշկի մոտ գնացի, էլի թոքերս ստուգեց ու արձագանքեց՝ «Ծխելը թողե՞լ ես»:
IQOS-ին անցնելուց հետո քաշ չեմ հավաքել
Նախկինում ծխելուց հետո մի տեսակ քնկոտություն կար, հիմա վերացել է, շնչառությունս լրիվ բացվել է, թեթեւ եմ: Առաջ, երբ ծխում էի, երեխայիս գրկած երկար չէի կարողանում քայլել, հիմա մինչեւ մանկապարտեզ գրկած տանում եմ: Ծխելը թողնելուց ու IQOS-ին անցնելուց հետո քաշ չեմ հավաքել:
Հիմա հանգիստ ես՝ հրդեհի վտանգ չկա
Առաջ շատ էր լինում, երբ պառկած ժամանակ ուզում էի աշխատել, համակարգիչս բացում էի ու ծխախոտը կպցնում: Էդ ժամանակ անընդհատ մտածում էի՝ հանկարծ կքնեմ ու ծխախոտից հրդեհ կբռնկվի: IQOS-ով հանգիստ ես, չկա նման վտանգ: IQOS–ով արդեն հանգիստ եմ, որ այլեւս վերնաշապիկներս չեն ծակվի. Ծխողները գիտեն դա ինչ է, երբ ծխախոտի կրակն ընկնում է հագուստիդ վրա ու ծակում:
Հիմա ձկնորս ընկերս էլ է IQOS ուզում, ասում է՝ ձկնորսության ժամական, երբ քամի է լինում՝ ծխելը հարմար չէ:
Սա «սմարթ» ընտրություն է
Ամենահաճելին՝ տուն ես մտնում՝ քեզանից ծխախոտի հոտ չի գալիս, տանեցիները չեն ասում՝ գնա դրսում ծխիր, էլ չեմ ասում, թե ձմռանը ինչ դժոխք է շքամուտքում ծխելը: Փակ տարածքում մի քանի ընկերներով մի քանի ժամ IQOS-ենք օգտագործել, ոչ մի հոտ, ոչ մի տհաճություն: Ես կարող եմ քայլել գործընկերոջս հետ, զրուցել ու IQOS օգտագործել, չմտածելով՝ ծխախոտիս հոտն ու ծուխը խանգարելու է նրան: