Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն ահազանգում է․ ՀԾԿՀ-ն անհավասար մրցակցային պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

Դեկտեմբեր 30,2018 13:20

Այսօր ցանկանում ենք հանրայնացնել «Յուքոմ» հայկական ընկերությանը հուզող մի խնդիր, որի մասին ինքներս ցավով ենք տեղեկացել։ Խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մեր գնահատմամբ՝ կողմնակալ վերաբերմունքի դրսևորման մասին է, որի արդյունքում որոշումները հարմարեցվում են շարժական կապի շուկայի 60%-ից ավելիին տիրապետող կապի օպերատորին։

Մանրամասնենք՝ ՀԾԿՀ-ն սույն թվականի դեկտեմբերի 12-ին 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթ է հայտարարել և, ըստ մեզ, պարտավոր էր նույն պայմանները (մասնավորապես՝ մեկնարկային գին) սահմանել, որոնք սահմանել էր 2013թ.-ին նույնպիսի կապի որակ ընձեռող ռադիոհաճախականության (LTE +) օգտագործման թույլտվության մրցույթի ժամանակ, որին «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է և ձեռք է բերել այդ թույլտվությունը՝ դրա դիմաց վճարելով 6,225 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, այդ թույլտվությունը «Յուքոմ»-ին տրվել է բացառապես տվյալների փոխանցման ծառայություններ մատուցելու սահմանափակմամբ (առանց ձայնային ծառայությունների)։

Չունենալով նշյալ ռադիոհաճախականությունների  օգտագործման թույլտվությունը՝ «ՄՏՍ Հայաստան»-ն այս տարվա ընթացքում, մեր ունեցած տեղեկություններով՝ համապատասխան ռադիոհաճախականություններով (LTE+) աշխատող ցանց է կառուցել (ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ և տեղադրել), ըստ երևույթին, վստահ լինելով մրցույթի՝ իրենց համար հաղթական արդյունքի վրա։

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել 6,225 մլրդ ՀՀ դրամ, իսկ մյուսի համար այն քառապատիկ անգամ իջեցնել՝ հասցնելով մինչև 1,5 մլրդ ՀՀ դրամ։ Այսօր, պետական բյուջեի միջոցների սղության պայմաններում, երբ յուրաքանչյուր լուման կարևոր է երկրի տնտեսության առողջացման համար, ՀԾԿՀ-ն մի քանի միլիարդ դրամով ցածր գին է սահմանել միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար։ «Յուքոմ» ընկերությունը գտնում է, որ  այդպիսով «ՄՏՍ Հայաստանը» փորձում է շարժական կապի բարձր արագությունների (LTE+) շուկա մտնել անհավասար մրցակցային պայմաններով։

Պատմությանն առավել մանրամասն կանդրադառնանք տոներից հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վիոլետ says:

    Յուքոմին էլ, մտս վիվասելին էլ , ռոստելեկոմի հետ միասին մի լավ թափտվեք էլի ժողովուրդի թալանացի համար անորակ ու շատ վատ որակի կապի համար որ մինչ օրս վճարում ենք իսկ ով երբ է կապի բաժանորդ սպառողների իրավունքի մասին բարձրաձայնի որ երկրում կհանդիպեք այսպիսի երեվույթի երբ ինտերնետի վճարում էս բայց ինտերնետը մեկ կա մեկ չկա ժամառ ժամ այսպիսի ու սա երկրում գործող չորս օպերատորների մոտ է օգտվել ենք տեսել ենք ու փոշմանել ինչիմանայք որ հհ պարտաճանաչ քաղաքացուն իր երկրում պետական հովանաորության ներքո կգրպանի իր ազգին դեռ միհատ էլ հիմա իրար տունտունիկ են խսղում այպես էլ թիվը ներկայացնում են կարծես իրանց գումարնա էտ հենց ասածս մեր փողերնա որ վճարել ենք անօրակ ծառայության համար

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31