Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած կայծակնային շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունում խաղացված 12 տուրից հետո Հայաստանի մասնակիցներից լավագույնը Լեւոն Արոնյանն է: Նա 8 միավորով 12-րդ հորիզոնականում է: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը հայկական շախմատի առաջատարից պակաս են վաստակել կես միավոր եւ զբաղեցնում են, համապատասխանաբար, 31-րդ եւ 38-րդ տեղերը:
Վլադիմիր Հակոբյանը չի մասնակցում կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանն ու Վահե Դանիելյանը առաջին օրվանից հետո մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ