“Տատիկիս Վարսերը” Հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի անձնակազմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Չնայած ՀՀ մշակույթի նախարարության տարածած Հայտարարությամբ արձանագրվում է, որ՝ «․․․ՀՀ մշակույթի նախարարի ս. թ. մարտի 17-ի N 116-Ա հրամանով հաստատված «Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի 15-րդ կետը (որի հիմքով հանձնաժողովի կողմից մերժվել է «Տատիկիս վարսերը» կինոնախագծի 2018 թվականի հայտը), չէր կարող տարածվել տվյալ նախագծի վրա։», մշակույթի փոխնախարար Ն․ Ղարիբյանը, երեկ, դեկտեմբերի 28-ին, ֆիլմի արտասահմանյան ներդրողներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ նախագիծը խնդիր ունի օրենքի հետ և, ըստ էության հորդորել է նրանց՝ դադարեցնել ներդրումները։
Այս խայտառակ նամակը ուղիղ հակասության մեջ է ՀՀ իշխանությունների՝ ներդրումներին խթանելու, մասնավոր ընկերությունների աշխատանքներին անտեղի չմիջամտելու, արգելքներ չհարուցելու մասին անընդհատ հնչող հայտարարություններին։
Ն. Ղարիբյանի նամակը ամբողջովին հակասում է նաև ս․թ դեկտեմբերի 12-ին, ֆիլմի հեղինակների, ընկերության փաստաբանի և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին ու Լիլիթ Մակունցի կողմից իր ենթականերին տրված հրահանգներին։
Ն․ Ղարիբյանի ղեկավարած հանձնաժողովի անօրինական որոշման պատճառով 2018թ-ին աշխատանքը կորցրած «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ողջ անձնակազմը խստորեն դատապարտում է փոխնախարարի կողմից ֆիլմի հանդեպ արված հերթական բացահայտ սադրանքը և հավաստիացնում է, որ այն անպատասխան չի մնալու։
Ն․ Ղարիբյանի նամակը տարակուսանք է առաջացրել նաև ֆիլմի եվրոպական ներդրողների մոտ։ «Իսկ գուցե նրանք հայեր չե՞ն», զարմացել է ֆիլմի համաարտադրողներից մեկը։
https://www.facebook.com/hovhannes.galstyan/posts/10158136980364056
29-12-2018
Երևան, Սոֆիա, Վոլֆսբուրգ
Վայ դե սպանեցիք էս ֆիլմով: Կտեսնենք ՝ ինչ է լինելու: