Երեկ Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:
Կանանց մրցաշարում խաղացված ինը տուրից հետո Մարիա Գեւորգյանն ու Էլինա Դանիելյանը վաստակել են 5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում առայժմ զբաղեցնում են, համապատասխանաբար, 41-րդ եւ 49-րդ հորիզոնականները: Լիլիթ Մկրտչյանը ունի 4,5 միավոր եւ 75-րդ տեղում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ