Դեկտեմբերի 27-28-ին Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանում անցկացվեց Լողի հայկական դաշնության գավաթի մրցաշարը: Առանձին լողաոճերում հաղթեցին. ազատ ոճ՝ Վարսենիկ Մանուչարյան եւ Արթուր Բարսեղյան, բրաս՝ Էլեն Եսայան եւ Միխայիլ Շախնազարով, թիկնալող՝ Սյուզաննա Գրիգորյան եւ Գևորգ Մախսուդյան, դելֆին՝ Եվա Կարապետյան եւ Վահան Մխիթարյան, համալիր լող՝ Լևոն Խաչարյան:
Երկու օրվա պայքարից հետո միավորների հանրագումարով լավագույն լողորդներ ճանաչվեցին Վարսենիկ Մանուչարյանը՝ 1260 միավոր և Արթուր Բարսեղյանը՝ 1387:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը հատուկ գավաթներով պարգևատրեց նրանց: Լողորդները ավարտեցին մրցաշրջան 2018-ը և գնացին ձմեռային հանգստի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ