Ցանկացած վարչապետ փորձել է փոխել ոչ միայն անձերին, այլև կառավարման մեխանիզմը… Ես էլ եմ փորձել ու պետք է խոստովանեմ, որ փոփոխությունները շոշափելի արդյունք չեն տվել և չէին էլ կարող տալ, որովհետև կառավարման մեխանիզմը սերտ կապված է տնտեսության կազմակերպման հայեցակարգին ու նախանշվող առաջնահերթություններին։
Հայաստանի Հանրապետության տնտեսական հայեցակարգը պետք է կառուցվի մեր մտավոր և բնական ռեսուրսների հենքի վրա։ Մեզ անհրաժեշտ է ունենալ ատոմային էներգետիկայի, բնական և ջրային ռեսուսների նախարարություն։ Թվարկածս ոլորտները կարող են նաև առանձին նախարարություններ լինել: Առանց այս ոլորտները կարևորելու՝ մենք մշտապես կախված ենք լինելու ռուսական իշխանություններից, գազի գնից, զենք գնելու գումար հայթայթելուց ու էլի հազար ու մի բանից…
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ