Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքում անդրադարձ կա նաև հոկտեմբերի 27-ին։ Թե որքանով է օբյեկտիվ ներկայացված նորագույն պատմությունը, զրուցել ենք հոկտեմբերի 27-ի զոհերից Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ։
«Քոչարյանը, ինչպես միշտ, ներկայացնում է այնպես, որ բխի իր շահերից»,- ասում է փաստաբանը։
Ըստ Աշոտ Սարգսյանի՝ Քոչարյանը չի ներկայացնում ամբողջ ճշմարտությունը։ Սարգսյանն այն կարծիքին է, որ Քոչարյանն ամեն կերպ խոչընդոտել է գործի բացահայտմանը, ամեն ինչ արել է, որպեսզի գործի մանրամասներն ի հայտ չգան։
Փաստաբանը համարում է, որ Քոչարյանը փորձ է անում կարծիք ստեղծել այն շրջանակների մոտ, ովքեր տեղյակ չեն հոկտեմբերի 27-ից, տեղյակ չեն, թե ինչ է եղել իրականում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում