Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ ենք հարկերի համահարթեցմանը. Հայտարարություն

Դեկտեմբեր 29,2018 21:19
harker

2018թ․ նոյեմբերին ժամանակավոր կառավարության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ նախնական տեղեկությունների, նորաստեղծ Ազգային ժողով կմտնի գալիք հունվար֊փետրվար ամիսներին։

Հարկային նոր համակարգի նախագծի առավել ուշագրավ կետերից մեկը վերաբերում է եկամտային հարկի գործող դրույքաչափերի փոփոխությանը։

Ներկայումս գործում է եկամտային հարկի եռաստիճան համակարգ՝ 23% (մինչև 150 հազար դրամի համար), 28% (150 հազարից մինչև 2 միլիոն դրամի համար) և 36% (2 միլիոն դրամից բարձր) դրույքաչափեր: Նոր նախագիծն առաջարկում է համահարթեցնել հարկերը՝ սահմանելով 23% միասնական դրույքաչափ, որը մինչև 2023թ․ կնվազեցվի մինչև 20%-ի։

Այսինքն՝ միջին և բարձր աշխատավարձ ստացողների համար հարկային դրույքաչափը 2019թ․ին կնվազի 5% և 13%-ով, իսկ մինչեւ 2023թ․՝ 8% և 16%-ով, մինչդեռ ցածր աշխատավարձ ստացողների համար այն սկզբնական շրջանում կմնա ամբողջությամբ անփոփոխ, իսկ հետագայում կնվազի ընդամենը 3%-ով ։
Նախագիծը առաջարկում է նվազեցնել նաեւ շահութահարկի դրույքաչափը՝ 20%ից 18%ի։

 

Ի լրումն արդեն իսկ հնչած մասնագիտական քննադատությունների, մենք հայտնում ենք մեր քաղաքական անհամաձայնությունը վերոհիշյալ օրենքի նախագծին հետեւյալ պատճառներով՝

●     Նախագիծը ենթադրում է հարկային բեռի փոխանցում՝ հարուստ փոքրամասնությունից աղքատ մեծամասնությանը։ Շահութահարկի, միջին և հատկապես բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկերի զգալի նվազեցման արդյունքում առաջացած բյուջետային կորուստները վերականգնելու նպատակով արդեն իսկ որոշվել է բարձրացնել մի շարք անուղղակի հարկեր (սպառողական և մասնավորապես՝ ակցիզային), նաև քննարկվում է այլ անուղղակի հարկերի բարձրացման հնարավորությունը (մասնավորապես, քաղաքացիների կողմից որոշ ծառայություններից օգտվելու համար սահմանված պետական տուրքերի)։ Այլ կերպ ասած՝ միջին եւ հատկապես ունևոր խավի ուղղակի հարկերի զեղչման արդյունքում տուժելու է աղքատ մեծամասնությունը։

●     Հարկային դրույքաչափերի համահարթեցումը սրում է եկամուտների անհավասարությունը, նպաստում է սոցիալական անարդարությանը։ Մինչդեռ ցածր աշխատավարձ ստացողների համար առաջնային անհրաժեշտության ծախսերը կազմում են եկամտի ամբողջ կամ առնվազն որոշիչ մասը, բարձր աշխատավարձ ստացողի եկամուտը գոյատեւման համար անհրաժեշտ նվազագույնից բազմակի ավելին է։ Բոլորովին պարզ է, որ ամսական 150.000 դրամ եկամուտ ունեցողը 34.500 դրամ (23%) հարկ վճարելու պարագայում որակական առումով արդեն իսկ կորցնում է շատ ավելին, քան ամսական 2 միլիոն դրամ եկամուտ ունեցողը նույնիսկ 720.000 դրամով (ներկայիս 36%ով) հարկվելու պարագայում։ Ցանկացած հարկային համակարգ, ի վերջո, հիմնվում է վերաբաշխման որոշակի սկզբունքների վրա․ մինչդեռ պրոգրեսիվ հարկային համակարգը ուղղված է մեղմելու հաճախ կառուցվածքային պատճառներով ի հայտ եկած անհավասարությունն ու անարդարությունը, համահարթեցումը միայն սրացնում է դրանք։

●     Հայաստանում արդեն իսկ անընդունելի չափերի հասած սոցիալական բեւեռվածությունը խորանալու է նախագծի ընդունմամբ։ Բարձր եկամուտ եւ շահույթ ապահովողները կուտակելու են ավելի, քան կկարողանային կուտակել գործող համակարգի պայմաններում։ Շարունակելու ենք ունենալ տնտեսապես իշխող ու շարունակ հզորացող փոքրամասնություն, որն իր ձեռքերում կենտրոնացնում է անհամեմատ ավելի մեծ տնտեսական ռեսուրսներ, այդ թվում կապիտալ, քան ժողովրդի մեծամասնությունը։ Տնտեսական ուժն ու ազդեցությունը միշտ էլ քաղաքական են, ինչն այս նախագիծը դարձնում է անընդունելի նաև քաղաքական առումով։

 

Ուստի՝ հարկային համակարգի բարեփոխման, գործող դրույքաչափերի և շեմերի վերանայման անհրաժեշտությունը չժխտելով, համարում ենք, որ ցանկացած հարկային բարեփոխման նախաձեռնություն պիտի ելնի բացառապես պրոգրեսիվության պահպանման հրամայականից։ Գտնում ենք, որ առաջարկվող նախագիծը ուղղակի հակասում է արդարության, հավասարության եւ համերաշխության արժեքներին։ Մենք կոչ ենք անում նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին եւ երկրի քաղաքական ղեկավարությանը հետ կանգնել այս գործընթացից և մշակել պրոգրեսիվ հիմունքներով, արդար ու ժողովրդի լայն շերտերի շահերից բխող նոր հարկային օրենսդրություն։

 

Հրակ Փափազեան

Զառա Հարությունյան

Սամսոն Մարտիրոսյան, քաղաքագետ/լրագրող

Արփինե Գալֆայան

Վահրամ Սողոմոնյան, քաղաքագետ

Աննա Շահնազարյան

Անտոն Իվչենկո, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Արմինե Իշխանյան, Սոցիալական քաղաքականության ամբիոն, Լոնդոնի տնտեսագիտական համալսարան

Նարինե Խաչատրյան, լրագրող

Արփինե Գինոսյան, թարգմանիչ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Վարդինե Գրիգորյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Քնարիկ Խուդոյան, լրագրող

Գայանե Այվազյան, պատմաբան, Մատենադարան

Անուշ Սարգսյան, պատմաբան, Մատենադարան

Ալա Խառատյան, գիտաշխատող

Վիոլետ Գրիգորյան, գրող

Հովհաննես Ավետիսյան, հանրային ֆինանսների կառավարման մասնագետ

Մարո Մաթոսյան

Լուսինե Դավթյան, արվեստագետ

Սիրանուշ Բեգլարյան, արվեստաբան, Մատենադարան

Նելլի Փայտյան, միջազգայնագետ

Նարեկ Ալեքսանյան, լրագրող

Գոհար Շահնազարյան

Սիրան Հովհաննիսյան

Լարա Ահարոնեան

Մարինե Պետրոսյան, գրող

Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Սեւան Պետրոսյան

Արամայիս Ամիրբեկյան

Աննա Թերզիկյան

Գոռ Ենգոյան, արվեստագետ/համադրող, ՆՓԱԿ

Ժաննա Անդրեասյան

Հրայր Սավզյան

Շահանե Խաչատրյան, լրագրող

Աննա Ժամակոչյան, հետազոտող

Մարիամ Դավթյան, բանասեր

Քրիստինե Արմենակյան, ԲունԹՎ

Նարեկ Բունիաթյան, երաժիշտ

Էլվիրա Մելիքսեթյան

Սոֆյա Մանուկյան

Մուրադ Վարձելյան

Օլյա Ազատյան

Արմինե Զաքարյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Արփինե Թովմասյան, լեզվաբան

Անի Ասրիբաբայան

Լուսինե Խառատյան

Արփի Հովհաննիսյան, ֆինանսիստ

Անի Թադևոսյան

Մառա Սեփխանյան, ծրագրավորող

Արթուր Միրզոյան

Էլիզա Մխիթարյան, ուսանող

Գեղամ Գևորգյան

Նանե Մովսիսյան, խմբագիր

Նվարդ Մարգարյան, սոցիալական աշխատող

Անուշ Համբարյան, ուսանող

Մոմիկ Վարդանյան

Քնարիկ Սարգսյան, բանասեր

Նվարդ Մանասյան

Արփի Մանուսյան, սոցիոլոգ

Աստղիկ Պետրոսյան, մարդկային ռեսուրսների մասնագետ

Սոնա Մանուսյան, ԵՊՀ, «Սոցիոսկոպ» ՀԿ

Արթուր Պետրոսյան, արվեստագետ

Անի Թունիյանց, որակի ապահովման ինժեներ

Անի Ենոքյան, արվեստաբան

Աստղիկ Ղազարյան, ուսանող

Արման Վարդանյան, ռեժիսոր

Տաթևիկ Կանդայան

Վահագն Թադևոսյան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնի ղեկավարի օգնական

Նարեկ Մկրտումյան

Գագիկ Չարչյան, արվեստագետ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կամո Մանուկյան, ինժեներ

Նարեկ Վարդանյան, պատմաբան

Նարինե Մանուկյան, սոցիալական աշխատող

Նարեկ Թութխալյան, սոցիալական աշխատող, Վորլդ Վիժն Հայաստան

Արմեն Մխչյան, Սոցիալ Դեմոկրատական Հարթակ

Արէն Քերթեշեան

Տիգրան Գիշյան, տնտեսագետ

Վահագն Մինասյան, ինժեներ

Արարատ Ալիխանյան, իրավագետ

Սաշիկ Սուլթանյան, իրավապաշտպան

Հովհաննես Իշխանյան, լրագրող

Մարիաննա Փահլեվանյան, հոգեբան

Էդուարդ Դանիելյան, իրավապաշտպան/հետազոտող

Արէ Մարտիրոսյան

Մարիամ Խալաթյան, սոցիոլոգ, «Սոցիոսկոպ» ՀԿ

Կարինե Դավթյան, իրավագետ

Սաթենիկ Սիմոնյան

Մամիկոն Հովսեփյան, իրավապաշտպան

Ռաֆայել Իշխանյան, իրավաբան

Սեւակ Մամյան

Լուսինե Սարգսյան, հոգեբան

Ալիսա Քամալյան, հոգեբան

Միլենա Աբրահամյան

Վահրամ Աղասյան, արվեստագետ

Անահիտ Սիմոնյան, հետազոտող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31