ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում՝ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Խաչատրյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»:
Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հրամանով։