Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ առաջին իսկ հանդիպման, նույնիսկ ոչ պաշտոնական, ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը իրագործվեց»

Դեկտեմբեր 29,2018 19:46

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդաշարին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցազրույցին:

Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես գրել է. «Կանդրադառնամ միայն ղարաբաղյան հարցի վերաբերյալ նրա դեմագոգիկ հայտարարություններին, ցույց տալով թե որքան ձախորդ է եղել ինքն ու իր առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան խաղաղ գործընթացում:

Այսպես, Աշոտյանը խոսում է 2016թ. Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և 2017թ. Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և մեղադրում նոր իշխանություններին, որ հետամուտ չեն դրանց իրականացման հարցում: Նախ նկատեմ, որ Վիեննայի այդ պայմանավորվածությունները տեղի ունեցան մեր մարդկային և հողային ցավալի կորուստներից հետո, որի առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն ու իր թիմն է:

Համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ԱԳ նախարարների հայտարարության, կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են ստեղծել ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմ, փոխանակել տեղեկություններով կորած անձանց վերաբերյալ և ընդլայնել ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի գրասենյակը:

Մեկ ամիս անց Սանկտ-Պետերբուրգում արված հայտարարության մեջ արդեն խոսք չկա առաջին երկու պայմանավորվածությունների մասին: Սա արդեն նահանջ է. հայկական կողմը, ի դեմս բանակցություններին մասնակցած Ս. Սարգսյանի, չի կարողացել հայտարարության մեջ ամրագրել Վիեննայում թղթին հանձնված պայմանավորվածությունները:

Հայաստանի միջազգային ցածր վարկանիշի, Ս. Սարգսյանը ապիկար դիվանագիտության պատճառով իրավիճակը շփման գծում էլ խիստ լարվեց, ինչի հետևանքով համանախագահները հանդես եկան մի քանի հայտարարությամբ:

Իսկ 2017թ. հոկտեմբերին Ժնևում (որի մասին հիշատակում է Աշոտյանը) ընդունված հայտարարության մեջ, որին միացել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները (!), արդեն որևէ հիշատակում չկա Վիեննայի պայմանավորվածությունների մասին: Սերժ Սարգսյանը, փաստորեն, հրաժարվել էր այդ պայմանավորվածություններից՝ նա ունակ չի եղել պնդել, որ իր և Ալիևի Ժնևյան հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ թղթի վրա ամրագրվեն նախորդ պայմանավորվածությունները: Այսինքն, Աշոտյանը դիմեց պարզ ու էժան մանիպուլյացիայի:

Աշոտյանի խոսքերում կար նաև մեծ անհանգստություն այն բանի կապակցությամբ, որ ի տարբերություն Ս. Սարգսյանի, որը մսխեց բոլոր բանակցային նվաճումները և չկարողացավ հասնել պայմանավորվածությունների կատարմանը, Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ առաջին իսկ հանդիպման, նույնիսկ ոչ պաշտոնական, ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը իրագործվեց՝ սեպտեմբերից մինչ օրս մենք գրանցում ենք շփման գծում անհամեմատ ավելի հանգիստ իրավիճակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31