Հեղինեի ամանորյա երազանքն արդեն իրականություն է, իսկ հաջորդը՝ աշխատանք… Գյումրիի բնակիչ Հեղինեն այս տարի Ամանորը ընտանիքի հետ կնշի նոր բնակարանում։ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի եւ ՀԷՑ–ի աջակցությամբ աղետի գոտու 15 ընտանիքներ այլեւս չեն ապրի ժամանակավոր կացարաններում։
Հեղինեն Գյումրիի «Մայր Հայաստան» թաղամասի տնակային ավանի վերջին բնակիչն է։
Հարակից տնակները վաղուց քանդվել են, բնակիչները նոր տուն են ստացել կամ գնել։ Հինգ հոգանոց ընտանիքի համար Մուշ երկու թաղամասում, նորակառույց շենքի առաջին հարկում երեք սենյականոց բնակարան է գնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։
Հեղինեի ամանորյա երազանքն արդեն իրականություն է, իսկ հաջորդը՝ աշխատանք գտնելն ու երեք երեխաների համար ապահով ապագա ստեղծելն է։ 2016-ից սկսած ընկերությունը արդեն իսկ 15 բնակարան է ձեռք բերել Գյումրիի անօթեւանների համար, եւս 15-ը ձեռք կբերի 2019-ին աղետի գոտում տուժածների համար։
https://www.youtube.com/watch?v=GpFV7bKuQv0&feature=youtu.be
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ