Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը 10 միավորով եզրափակել է ուժեղագույնների տասնյակը:
Գաբրիել Սարգսյանը 31-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 69-րդը, Վլադիմիր Հակոբյանը՝ 76-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 84-րդը, Լեւոն Արոնյանը՝ 103-րդը, Արամ հակոբյանը՝ 118-րդը, Վահե Դանիելյանը՝ 189-րդը:
Առաջնությանը մասնակցում էր 205 շախմատիստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ